«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կարապետյանը ՀԷՑ-ի շահույթի հարցն է լուծում

Կարապետյանը ՀԷՑ-ի շահույթի հարցն է լուծում
22.05.2015 | 05:55

«Իրատեսը» նախորդ համարում գրել էր, որ ՀԷՑ-ի գնորդը սպասում է սակագնի շուրջ հստակություն լինի, նոր միայն գործարքն իրականացնի: Այս առումով մեզ հայտնի դարձավ մի հետաքրքիր մանրամասն:
Պարզվում է, բիզնես մտածողությունը այս ամեն ինչում իր դերակատարումն ունի: «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը, տեղեկանալով էլցանցերում տիրող խայտառակ վիճակի մասին, չի ցանկանում վնասով աշխատող ընկերություն ձեռք բերել: Այսինքն, սակագնի բարձրացումն ինչ-որ չափով նաև մեծահարուստ գործարարի շահերին «հագուրդ» տալու նպատակ է հետապնդում: Այլ խոսքով, Սամվել Կարապետյանը նախապես ուզում է լուծել եկամտի հարցը, նոր միայն այդքան խոշոր գործարք իրականացնել: Այժմ բանակցություններ են ընթանում՝ ինչ գնի վրա կանգ առնեն, որ և՛ գործարարի շահույթն ապահովված լինի, և սպառողը շատ չտուժի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ